Մուտք ճամբար, օր 1

Այսօր՝ օգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 9:30 եկա քոլեջ։ Բոլոր առաջին կուրսեցիներին հավաքեցին մի լսարանում եւ 2-րդ կուրսեցիների հետ սկսեցինք բացել մեր բլոգները։ Ծանոթացանք, շփվեցինք, բլոգում գրեցինք մեր մասին, ընդմիջեցինք 30 րոպե եւ լավ տրամադրությամբ շարունակեցինք կարգավորել մեր բլոգները, 2-րդ կուրսեցիները պատմեցին քոլեջի առօրյայի մասին եւ լավ տպավորությամբ գնացինք տուն։ Վստահ եմ դեռ շատ լավ օրեր է մեզ սպասում։

Իմ մասին

Ես Լիանա Ղազարյանն եմ, 16 տարեկան։ Ապրել եմ ՌԴ-ում, 2 ամիս է, ինչ վերադարձել եմ Հայաստան, քոլեջի մասին իմացել եմ համացանցից, գտա իմ նախընտրած մասնագիտությունը՝ հագուստի մոդելավորում, եւ որոշեցի ընդունվել հենց այստեղ։ Զբաղվել եմ նկարչությամբ մոտ 5 տարի, ազատ ժամանակ սիրում եմ նկարել եւ լսել երաժշտություն։ Հուսամ՝ այստեղ կունենամ շատ ընկերներ, եւ սպասելիքներս կարդարացվեն։