Ընդհանուր աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության , բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

  1. Բնական մարտահրավերներ
  2. Սոցիալական մարտահրավերներ
  3. Բնասոցիալական մարտահրավերներ
  4. Աշխարհաքաղաքական մարտահրավերներ
  5. Տեղեկատվական մարտահրավերներ
  6. Տեխնոլոգիական մարտահրավերներ
  7. Աշխարհագրական կրթության մարտահրավերներ եւ այլն

Հայոց լեզու

Կազմիր 10 անձնանուններ հասարակ գոյականներից։

Փիրուզ , Ծաղիկ , Նվեր , Ձյունիկ, Պանդուխտ, Նարգիզ, Գոհար, Աղավնի, Վահան, Շուշան ։

Գրիր 10 դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի վերջին արտահայտություն:

Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել, սիրել մի մարդու, որը հետագայում դավաճանությամբ է պատասխանում:

Կաղ էշով քարավան մտնել — Գործին անհամապատասխան լինել, իր ուժերից բարձր գործի մեջ մտնել:

Ինչպես ձուկը ջրում – անկաշկանդ, լավ զգալ որևե տեղ, իրեն ազատ:

Նոյի ագռավ – հատուկ հանձնարարությամբ մի տեղ ուղարկված և չվերադարձած մարդ:

Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ:

Կարասն ընկած մուկ — Անելանելի, խեղճացած վիճակում գտնվող մարդ: