Ձեռներեցություն

Թեմա 6-1, էջ 49

1․ Ի՞նչ է ուսումնասիրում մարքեթինգը

Մարքեթինգը գիտություն է ապրանքի վաճառքի մասին: Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:

Այն ուղղված է անհատների և մարդկանց խմբերի կարիքների և պահանջմունքների բավարարմանը, որոշակի արժեք ունեցող ապրանքներ/ծառայություններ ստեղծելու, դրանք առաջարկելու և փոխանակելու միջոցով:

2․ Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը

Պարետոյի սկզբունք կամ ինչպես անվանում են փոքր ջանքերի կամ անհավասարակշռության սկզբունք:

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *