Ձեռներեցության հարցաշար

Բիզնես գաղափարի հասկացությունը 

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

Ինչով է ԲԲԸ-ն տարբերվում ՓԲԸ-ից 

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

Ինչ է հաշվեկշիռը: Ինչ է այն արտացոլում 

Ձեռնարկության ֆինանսական հաշվետվություն կոնկրետ ամսաթվի դրությամբ։Հաշվեկշիռը կազմված է ակտիվներից և պասիվներից։ Ակտիվները արտացոլում են կազմակերպության ունեցվածքը տվյալ պահի դրությամբ, իսկ պասիվները արտցոլում են ակտիվների ծագման աղբյուրը։Ակտիվները ևպասիկվները  ներկայացվում են դրամով և միշտգ հավասար են իրար։

Հաշվեկշռի հոդվածները:  

Ակտիվներում հոդվածները լինում են բարձր իրացվելի և ցածր իրացվելի։

Ինչպես է առաջանում սեփական կապիտալը 

Սեփական կապիտալը առաջանում է կանոնադրական կապիտալի և ամսեկան կտրվածքով մաքուր եկամտի գումարից

Որն է Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը 

Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը կազմվում է միջին ամսեկան կտրվածքով։Այն  ցույց է տալիս, թե ինչ եկամուտներ և ծախսեր է ունենում կազմակերպությունը, ցույց է տալիս նաև մաքուր եկամուտի հաշվարկը։

Նկարագրեք Պարետոյի սկզբունքը 

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:

Որն է 4 P սկզբունքը 

Կոտլերի 4 Պ համակարգ

Product(Ապրանք)

Price(Գին)

Place(Վայր)

Promotion(Առաջխաղացում)

Ինչ է ուսումնասիրում Մարքեթինգը 

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը: Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *