1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ, սայր, շիրիմաքար, շեմք, նյարդ, շիվ, շեղբ, ջիղ, սրվակ, տապան, ոստ, սեմ:

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող, ալիքներով ծփացող,  ինքն իրեն մոռացած, մտքերի մեջ մոլորված, ոսկուց ձուլված,  կյանքը սիրող:

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց ……..  ՝  դեռ  անցյալ …….  հաճախադեպ  տեղատարափ  ……..   ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն   ……..:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ    ……    մեղեդին  թախիծով  պարուրեց  ……   ՝  դաժան   …..   կարծրացած  հոգին և   ……..   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *