Գործնական աշխատանք

1. Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Ունի խոնավ կլիմա։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:

2. Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները: Հարուստ է նաև հանքային աղբյուրներով:

3. Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը և բնական պայմանները։

Աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Արագածի միջև։ Մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին։ Ունի մեղմ կլիմա, արևային, ջերմ, և ինչվոր չափով խոնավ։ Ձմռանը շատ ցուրց չի լինում։
Տարածքի մեծ մասը կազմում են տարբեր տիպի երիտասարդ հրաբխային լավաներից։ Մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Նաև Արագածոտնի մարզը հարուստ է բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Շատ են նաև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։

4. Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Հիմնախնդիրը նրանում է, որ մարզում կան շատ լքված գյուղեր։ Դրանց զարգացման համար հարկավոր է մշակել ճիշտ և հստակ զարգացման ծրագիր։ Քանի որ տվյալ մարզը ունի բազմաթիվ բաց և կանաչ տարածքներ, որոնք բարենպաստ են, դրանք կարելի է օգտագործել գյուղատնտեսության և անասնապահության զարգացման համար։ Գործարաններ կառուցել, ինչպես նաև վերանորոգել ճանապարհները և ոռոգման ուղիները։

5. Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Արդյունաբերական ներուժը, ըստ արտադրության ծավալների, կենտրոնացված է Թումանյանի տարածաշրջանում, իսկ ըստ գործող ընկերությունների՝ Վանաձորում, որտեղ գործում է մոտ 50 ձեռնարկություն՝ մոտ 2500 աշխատատեղերով: Լոռու մարզի ագրոպարենային համակարգը ներառում է 42,345 գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական, սննդի ու ագրոպարենային ոլորտի վերամշակող արդյունաբերության, առևտրի ու սպասարկումների 59 ձեռնարկություններ ու կազմակերպություններ։ Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով:

6. Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը:Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ կարևոր է վերամշակող ձեռնարկություններ ստեղծումը տեղերում: Ստեղծել համակցված կերերի արտադրամաս, որը գյուղատնտեսական կենդանիներին,կապահովի սննդանյութերով հարուստ կոպիտ և հյութալի կերերով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *