Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Ուղևորություն դեպի Ապարան

Սեպտեմբերի 24-ին ՝ այս գեղեցիկ օրը, մենք շարժվեցինք դեպի Ապարան: Մենք շատ գեղեցիկ տեղերում էինք: Բնությունն ու մաքուր օդը հիասքանչ էին: Նախ գնացինք եկեղեցիներ, իսկ հետո քայլեցինք ու վայելեցինք գեղեցկությունը: